ԿԱԿ ԳՋՀ տարածաշրջանային խորհրդի նիստ Երևանում

ԿԱԿ ԳՋՀ տարածաշրջանային խորհրդի նիստ Երևանում

ԿԱԿ ԳՋՀ տարածաշրջանային խորհրդի նիստ Երևանում

 

2012թ.-ի դեկտեմբերի 11-12-ին Երևանում, Հայաստան, տեղի ունեցավ Կենտրոնական Ասիայի և Կովկասի Գլոբալ ջրային համագործակցության տարածաշրջանային խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որին մասնակցում էին տարածաշրջանի 8 երկրների Ազգային ջրային համագործակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին տարեկան հաշվետվություններ երկրներում կատարված աշխատանքների վերաբերյալ, քննարկվեց 2013թ.-ի աշխատանքային պլանը, գրաֆիկն ու բյուջեն: Քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում նաև տարածաշրջանային խորհրդի անդամների ու նախագահի փոփոխության հարցը: Որոշվեց փնտրել ու գտնել ուղիներ, տարածաշրջանային մակարդակով համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով:
Հյուրերի համար կազմակերպվեց նաև էքսկուրսիաներ դեպի Մատենադարան ու Արարատի կոնյակի գործարան: