"Լինե՛նք հոգատար Հայաստան" Ջրի համաշխարհային օր 2016

Լինե՛նք հոգատար Հայաստան" Ջրի համաշխարհային օր 2016

 

Մարտի 22-ին "Ազգային ջրային համագործակցություն" ՀԿ-ն իր գործընկեր "Սպրինգ Գրուպ" ՍՊԸ-ի հետ համատեղ "Լինե՛նք հոգատար Հայաստան" սոցիալական նախագծի շրջանակներում կազմակերպեցին ջրի համաշխարհային օրվան նվիրված ազգային կոնֆերանս: Այս համատեղ նախագիծն արդեն իրականացվում է  6 տարի, որի շրջանականերում մեկ ընդհանուր հարցի շուրջ են միավորվում ոլորտի փորձագետները, պետական և մասնավոր կառույցները, հասարակական կազմակերպություններն ու անվանի մարդիկ: Այս տարվա կոնֆերանսի խորագիրն  էր  Ջուրը կայուն զարգացման հիմքում:Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ Բնապահպանության, Առողջապահության,  Գյուղատնտեսության, Էներգետիկայի և այլ նախարարությունների, Հայպետհիդրոմետ  ծառայության, գիտական ու գիտահետազոտոկան հաստատությունների, բիզնեսի և  հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:  Բարձրացված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից էին կեղտաջրերի մաքրման կայանների բացակայությունը, ջրային ռեսուրսների կառավարման ցածր արդյունավետությունը, ջրային էկոհամակարգերի դեգրադացիան: Այս խնդիրների լուծման, ինչպես նաև ջրով ապահովված մոլորակ ունենալու համար հարկավոր է համալիր մոտեցում և ուժերի համախմբում՝ ապահովելով գրագետ ղեկավարում բոլոր մակարդակներում՝ տնային տնտեսություններում, տեղական ինքնակառավարման և ազգային կառավարման մարմիններում: