Լինենք հոգատար ջրային ռեսուրսների հանդեպ

Լինենք հոգատար ջրային ռեսուրսների հանդեպ

Լինենք հոգատար ջրային ռեսուրսների հանդեպ

 

Ապրիլի 29-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում “Ազգային ջրային համագործակցություն” ՀԿ-ն էկոկրթության շաբաթի շրջանակներում  իրականացրել է “Լինենք հոգատար ջրային ռեսուրսի հանդեպ” խորագրով չորսօրյա դասընթաց Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանում:
Դասընթացին մասնակցել են 8-10-րդ դասարանների 30 աշակերտներ:
Նախաձեռնության հիմնական նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել նրանց առկա ջրային մարտահրավերներին և նրանց անմիջականորեն մասնակից դարձնել ջրային ռեսուրսների պահպանությանն ու կառավարմանը:
Դասընթացի առաջին օրը աշակերտներին ներկայացվել է ջրի շրջապտույտը, ջրհավաք ավազանների գաղափարը, ջրի աղտոտման հիմնական աղբյուրները: Աշակերտներին ներկայացվել է ջրի շրջապտույտի վերաբերյալ ֆիլմ` “Իրական պատմություն ջրի մասին-Ջրի խախտված շրջպտույտ”, որում ներկայացվում է ջրի շրջապտույտը և մարդու գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների վրա ներգործությունն ու հետևանքները:
Դասարանում քննարկվել են հետևյալ հիմնական հարցերը` ի՞նչ է ջուրը, ի՞նչ նպատակային կիրառություն ունի, ջրի աղտոտման պատճառներն ու հնարավոր հետևանքները:
Աշակերտներին ներկայացվեցին նաև 2 շնորհանդեսներ “Նամակ 2070թ-ից” խորագրով, որոնցից մեկում ներկայացվում էին ջրի խնդիրներն ապագայում, ու թե ինչի՞ կարող ենք հանգել, եթե մեզանից յուրաքանչյուրն այսօր որոշիչ չլինի և համապատասխան գործընթացներ չձեռնարկվեն առկա ջրային ռեսուրսը պահպանելու և չաղտոտելու համար:
Մյուս շնորհանդեսը ևս ներկայացնում էր  ջրային ռեսուրսների և մարդկանց վիճակն ապագայում արդեն այսօր կտրուկ գործողությունների ձեռնարկման դեպքում:
Աշակերտները քննարկեցին ներկայացված նյութը, արդյունքում հանգելով նրան, որ իրենցից յուրաքանչյուրը ևս պետք է իր լուման ներդնի ներկայումս ջրային ռեսուրսի պահպանությանը և հնարավորինս նվազեցնի իր կողմից ռեսուրսի աղտոտումն ու անխնա օպգտագործումը: 
Դասընթացի երկրորդ օրը երեխաներին ներկայացվեց ջրի որակի մոնիթորինգի պրոցեսը, ի՞նչ է իրենից ներկայացնում ջրի մոնիթորինգն ու ի՞նչպես պետք է կազմել ջրային օբյեկտի հետազոտման պլան: Հիմնական շեշտը դրվել էր ջրի ֆիզիկաքիմիական մոնիթորինգի պրոցեսի վրա: Երեխաներին ներկայացվեցին այն հիմնական ֆիզիկաքիմիական պարամետրերը, որոնք կիրառվում են ջրի որակի ֆիզիկաքիմիական մոնիթորինգ իրականացնելիս: 
Երեխաներին ներկայացվեց նաև “Ջրի Մոնիթորինգի Համաշխարհային Մարտահրավերների” փորձարկման գործիքների հավաքածուն, որի օգնությամբ նրանք իրականացրեցին 3 տարբեր աղբյուրներից վերցրված ջրի նմուշների ֆիզիկաքիմիական մոնիթորինգ: 
Երրորդ օրն աշակերտները ներկայացրեցին իրենց վերլուծությունները, 3 խմբերից յուրաքանչյուրը կիսվեց ստացված արդյունքներով մնացած աշակերտների հետ:
Ահա այդ վերլուծություններից մեկը, որը ներկայացրեց աշակերտուհի Գալստյան Շուշանը`
Մեզ տրված ջրի նմուշի որակը որոշելու համար կատարեցինք փորձ ներկայացված հավաքածույով: Հավաքածուն բաղկացած էր մեծ բաժակից, երկու ջերմաչափերից, 2 փոքր անոթներից և հաբերից:
Փորձի ընթացքում մենք ջերմաչափի միջոցով չափեցինք ջրի ջերմաստիճանը`21 , փոքր գլանակի և “լուծված թթվածնի որոշման” 2 հաբերի օգնությամբ որոշեցինք ջրում լուծված թթվածնի պարունակությունը`4մգ/լ: Որից հետո  օգտվելով այս 2 տեղեկություններից, որոշեցինք ջրի թթվածնով հագեցվածության աստիճանը, այն կազմում էր 45%: Փորձարկման մյուս գլանի և “pH-ի որոշման” հաբի միջոցով մենք գտանք ջրի pH-ը`pH=10: Ջրի պղտորությունը որոշելու համար օգտագործեցինք բաժակ, Սեկկի դիսկ և համեմատական սանդղակ: Արդյունքում պղտորության համար ստացանք  արժեք: Ստացված արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ փորձարկվող ջորը միջին աղտոտվածություն ունի: Դասի վերջում պարզեցի, որ ստուգել էինք Հաղթանակի զբոսայգու լողավազանից բերված ջրի որակը:
Նախորդ օրվա փորձարկման տվյալների քննարկումից հետո աշակերտներին ներկայացվեց ջրի որակի կենսաբանական մոնիթորինգի պրոցեսն ու այն հիմնական օրգանիզմները, որոնք կիրառվում են ջրի որակի կենսաբանական գնահատում իրականացնելու համար:
Դասապրոցեսում իրականացվեց ջրի կենսաբանական մոնիթորինգի իմիտացիա (ջրի որակի կենսաինդիկատորները փոխարինելով տարբեր իրերով) և արդյունքում ստացված տվյալների վերլուծություն: