Դասընթացներ մանուկների համար

Դասընթացներ մանուկների համար

 Դասընթացներ մանուկների համար

 

Սույն թվականի նոյեմբերի 4-ին ին "Ազգային Ջրային Համագործակցություն" ՀԿ-ի նախաձեռնությամբ Փարաքար համայնքի հիմնական դպրոցում 1-4-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար անց կացվեց "Ջուրը կյանք է" խորագրով դասընթաց, որի հիմնական նպատակը ջուրը որպես բնության կարևոր բաղադրիչ դիտարկելու և կեղտաջուրը որպես արժեքավոր ջրային ռեսուրս համարելու գաղափարի սերմանումն էր:

Զարգացնող մուլտֆիլմի միջոցով ավելի պատկերավոր ներկայացվեց ջրի շրջապտույտը բնության մեջ, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցվածքը և շահագործմանը խոչընդոտող խնդիրները: Դասընթացի ընթացքում երեխաներին տեղեկացվեց նաև «Ձեռքերը լվանալու» միջազգային օրվա մասին, որը ամեն տարի նշվում է հոկտեմբերի 15-ին: Մոտ 100 աշակերտի բաժանվեց մանկական սրբիչներ, որպես հիշեցում զուգարան գնալուց հետո ձեռքերը լվանալու մասին: