Կուր-Արաքս գետերի պահպանությանը նվիրված միջոցառում Արարատում

Կուր-Արաքս գետերի պահպանությանը նվիրված միջոցառում Արարատում

Կուր-Արաքս գետերի պահպանությանը նվիրված միջոցառում Արարատում

 

Ազգային Ջրային համագործակցությունը ՀՀ Արարատ քաղաքում հունիսի 2-ին կազմակերպել է բնապահպանական միջոցառում` նվիրված Կուր-Արաքս գետերի պահպանության օրվան: Միջոցառումը ներառում էր Արարատ քաղաքի սանիտարարական մաքրման աշխատանքներ և ոռոգման ջրի մոնիտորինգի իրականացում: 
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՋՀ նախաձեռնությամբ ք. Արարատի քաղաքապետարանի և Արարատի բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:
Աշխատանքներին մասնակցեցին Արարատ քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները, "Մանակապատանեական ստեղծագործության կենտրոնի" սաները, ուսուցիչներ, Արարատի կոմունալ սպասարկման ծառայության աշխատակիցներ: