ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի դեգրադացված գյուղատնտեսական հողատարածքների վերականգնում` կենցաղային կեղտաջրերի մաքրման կենսաբանական

Այս ծրագրի նպատակն է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում(բնակչությունը 10.000 մարդ) նվազեցնել գյուղատնտեսական հողատարածքների դեգրադացիան և ստորերկրյա ջրերի աղտոտումը, միաժամանակ ապահովել գյուղատնտեսական հողատարածքների կայուն օգտագործումը, բնակչության սննդային անվտանգությունը, վերակառուցելով կենցաղային կեղտաջրերի հեռացման համակարգը և կառուցելով լագունային տիպի մաքրման համակարգ:
Ծրագիրը հնարավորություն է տալիս առաջին անգամ Հայաստանում կիրառել կենցաղային կեղտաջրերի մաքրման լագունային (լճակային) տարբերակը, որը մեծ տարածում ունի արտերկրում, համեմատաբար էժան է և արդյունավետ: Կեղտաջրի մաքրման այս տեխնոլոգիան Հայաստանի պայմաններին հարմարեցրել և մաքրման կառուցվածքները նախագծել է ՋԻՆՋ ինժեներախորհրդատվական ընկերությունը: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս կենցաղային կեղտաջուրը մաքրել մինչև ոռոգման ջրի որակի (ԹԿՊ5-ն իջեցնել մինչև 42մգ/լ) և մաքրված կեղտաջուրն օգտագործել ոռոգման նպատակով: Ծրագրի ավարտին ակնկալում ենք.