Հարմարվողական փոքր ծրագրերի իրականացում
          
       
      
          Հարմարվողական փոքր ծրագրերի իրականացում
 
Կլիմայի Արևելյան Հարթակ II ծրագրի շրջանականերում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ կողմից  իրականացվել է “Հարմարվողական փոքր ծրագրերի իրականացում” նախագիծը, որը ֆինանսավորվում էր Եվրամիության, Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիական զարգացման գործակալության  ընկերության կողմից:
 Այս ծրագրի շրջանակներում իրականացվել է՝
- Ֆոտովոլտային համակարգի և էնեգախնայող փողոցային լամպերի տեղադրում Մարգահովիտ և Մեծ Պարնի համայնքներում,
 
- 23 հա դեգրադացված գյուղտնտեսական հողատարածքների վերականգնում Մեծ Պարնիում,
 
- խմելու ջրի վարակազերծման (քլորացում) համակարգի կառուցում և խմելու ջրատարի ռիսկային և հեղեղավտանգ հատվածի վերակառուցում Բասեն համայնքում: