«Մեծ Պարնի գյուղի հանրակարթական դպրոցի սանիտարական վիճակի բարելավում»

«Մեծ Պարնի գյուղի հանրակարթական դպրոցի սանիտարական վիճակի բարելավում»

«Մեծ Պարնի գյուղի հանրակարթական դպրոցի սանիտարական վիճակի բարելավում»

  «Ազգային ջրային համագործակցություն» գիտական էկոլոգիական ՀԿ–ն 2022 թվականին, ՀՀ  Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար  դրամաշնորհային աջակցության շրջանակներում, Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ  Պարնի բնակավայրի դպրոցում «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ  պայմանների բարելավման» նախագիծ իրականացրեց։ Նախագծի շրջանակներում դպրոցում վերակառուցվել են նախակրթարանի և դպրոցի սանհանգույցները, ինչպես նաև կառուցվել է   կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայան, որը հնարավորություն է տալիս դպրոցի կեղտաջրերը    ենթարկել մաքրման մինչև բնություն վերադարձնելը։

  Այնուհետև նույն թվականի սեպտեմբերի 7-ին կազմակերպվեց իրազեկության բարձրացմանն ուղղված  միջոցառում Մեծ Պարնի դպրոցում։ Միջոցառման ընթացքում դպրոցականներին ներկայացվեցին կրթական կառույցներում սանիտարիայի և հիգիենայի կարևորությունը և պահպանման կանոնները։ Միջոցառման ավարտին վերակառուցված սանհանգույցների պատերին փակցվեցին ցուցանակներ, որտեղ ներկայացված են հիգիենայի պահպանման կանոնները։ Հոկտեմբերի 21-ին ծառատունկ իրականացվեց դպրոցի տարածքում։ Ծառատունկին մասնակցեցին դպրոցականները և ուսուցիչները, ինչպես նաև ԱՋՀ ՀԿ-ի անդամները։ Դպրոցի բակում տնկվեց 50 հատ հացենի ու թխկի, որոնք տրամադրվել էին ՀՀ ՇՄ նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից։

Սակայն ծրագիրը վերջնական ավարտ ունեցավ 2023 թվականի հունվարի 19-ին։ «Մեծ Պարնի գյուղի հանրակարթական դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրի փակման արարողությանը ներկա էին ծրագրին աջակցող և հովանավորող Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուշիման, ինչպես նաև Սպիտակ համայնքի համայնքապետ՝ Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի տեղակալ՝ Գոռ  Ասրյանը և ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության,  մշակույթի և սպորտի վարչության պետ՝ Արամ Գրիգորյանը։ Արարողության ընթացքում ամփոփվեց  վերոնշյալ ծրագիրը և հյուրերը այցելեցին դիտելու նորակառույց զուգարանները և կեղտաջրերի  մաքրման կոմպակտ կայանը։