Տարածաշրջանային խորհրդատվություն “Արժևորելով ջուրը” Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում

Տարածաշրջանային խորհրդատվություն “Արժևորելով ջուրը” Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում

 “Արժևորելով ջուրը" տարածաշրջանային խորhրդատվություն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում  

 

Կայուն զարգացման նպատակների (SDG) մեծ մասի իրականացումը կախված է ջրի արդյունավետ կառավարումից, ուստի անհրաժեշտ է, որ կառավարությունները, հասարակությունը և մասնավոր հատվածը փոխի ջրի կառավարման ու օգտագործման եղանակը: Այս վերափոխումն արագացնելու համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը և Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Քիմը հրավիրել են “Ջրի բարձր մակարդակի ժողով”, որտեղ 11 պետությունների ղեկավարներ հաստատեցին, որ այս գործընթացը որոշիչ նշանակություն ունի և ուղղված է ջրի ավելի լավ կառավարմանը ամբողջ աշխարհում: Այս տեսլականի համար կարևոր տարր է համարվում ջրի ճիշտ գնահատումը (արժևորումը): Այս պատճառով էլ ժողովը հանդես եկավ նախաձեռնությամբ, որի նպատակն է ստեղծել «մի գլոբալ համաձայնություն և ընդհանուր լեզու՝ ջրի երեք հիմնական ասպեկտները՝ սոցիալական ու մշակութային, բնապահպանական և տնտեսական լավագույնս գնահատելու համար»: Այս նախաձեռնության շրջանականերում սույն թվականի հուլիսի 16-ին Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված տարածաշրջանային խորհրդատվությանը՝ “Արժևորելով ջուրը”, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության, Համաշխարհային Բանկի, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության, Գլոբալ Ջրային Համագործակցության (ԳՋՀ) և Տաջիկստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարարության աջակցությամբ: Այս հանդիպմանը մասնակցում էր 15 երկրի 100 մասնակից և այլ բարձրաստիճան հյուրեր: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին Միջազգային գործողությունների տասնամյակի 2018-2028 երկու նախաձեռնությունները՝ «Արժևորելով ջուրը» և «Ջուրը կայուն զարգացման համար»: Վերջին նախաձեռնությամբ հանդես էր եկել Տաջիկստանը, որպես Ջրի բարձր մակարդակի ժողովին մասնակից երկիր: Տարածաշրջանային խորհրդակցության նպատակն էր արժևորվող ջրի սկզբունքների վերաբերյալ տարածաշրջանային և ազգային մակարդակով շահագրգիռ կողմերի՝ կառավարությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության լայն շրջանակների կարծիքների փոխանակումը և խնդիրների վերհանումը: Խորհրդակցությունը ներառում էր նաև ինտերակտիվ քննարկումներ, եղան «Ջուրը արժեք է» թեմայով մասնակից երկրների օրինակների և փորձի հիման վրա խմբային քննարկումներ, միասնական խնդիրների վերհանում և առաջարկությունների ներկայացում, որոնք հետագայում կստեղծեն նոր մեխանիզմներ ու հնարավորություններ՝ ազգային և տարածաշրջանային մակարդակով լուծելու ջրին առնչվող տարբեր գլոբալ խնդիրներ: