Ջրային ոլորտում հանրային շահերի պաշտպանության մտագրոհ-քննարկում

Ջրային ոլորտում հանրային շահերի պաշտպանության մտագրոհ-քննարկում

Ջրային ոլորտում հանրային շահերի պաշտպանության մտագրոհ-քննարկում

 

2017թ. օգոստոսի 10-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող PURE-Water ծրագրի շրջանակներում, «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն (CWP Armenia) «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի աջակցությամբ, կազմակերպեց Ջրային ոլորտում հանրային շահերի պաշտպանության մտագրոհ-քննարկում:
Միջոցառումը վարում էր շահերի պաշտպանության (ՇՊ) փորձագետ Տաթևիկ Դավթյանը: Հանդիպմանը մասնակցում էին Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր հասարակական կազմակերպություններ, ASPIRED ծրագիրը, ինչպես նաեւ PURE-Water ծրագրում ներառված համայնքները:            
Հանդիպման ընթացքում մասնակիցները բացահայտեցին  այն գործոնները, որոնք խոչընդոտում են Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարումը: Ստեղծված քննարկումների արդյունքում ջրային ոլորտի վերհանված խնդիրները դասակարգվեցին երեք խմբերում՝օրենսդրական, իրավապահ գործունեության պրակտիկա և վարքագծային փոփոխություն: Միջոցառման շրջանակներում իրականացվեց նաև շահագրգիռ կողմերի վերլուծություն, վերջիններիս՝ ծրագրի իրականացման վրա ազդեցության մակարդակը բացահայտելու համար: