Զուգարանների միջազգային օր

Զուգարանների միջազգային օր

Զուգարանների միջազգային օր

 

Նոյեմբերի 19-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես զուգարանների միջազգային օր: Այս օրը սկսել են նշել 2001թ-ից, երբ Սինգապուրում անցկացված կոնֆերանսի ժամանակ քննարկվեցին զուգարանային մի շարք հիմնախնդիրներ և շեշտադրվեց այդ հիմնախնդիրների կարևորությունը: Այս օրվա շրջանակներում տարբեր երկրներում բազմապիսի միջոցառումներ են անցկացվում, որով հասարակության ուշադրությունը սևեռվում է զուգարանների առկայության և մաքրության հիմնախնդիրների վրա:

Այս առումով անմասն չմնաց նաև Հայաստանը: Այս օրվան ընդառաջ, սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում, իսկ նոյեմբերի 22-ին Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի դպրոցում “Ազգային ջրային համագործակցություն” գիտական, էկոլոգիական Հկ-ն կազմակերպեց դասընթացներ: Դասընթացը ուղղված էր հասարակության իրազեկվածության բարձրացմանը ջրահեռացման ոլորտի և սանիտարահիգիենիկ պայամնների վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ներկայացվեց ոլորտի կարևորությունը, այն հիմնախնդիրները, որոնք կարող ենք առաջանալ ոչ պատշաճ զուգարանային պայմանների դեպքում: Անդրադարձ կատարվեց նրան, որ Հայաստանը որդեգրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, և 6-րդ նպատակը հենց վերաբերում է ջրի հասանելությանը և սանիտարիային, և Հայաստանը ստանձնել է դրա իրագործումը: Դասընթացի ընթացքում ներկայացվեցին այն սխալները, որոնք մենք թույլ ենք տալիս մեր առօրյայում, մասնավորապես` ձեռքերը օճառով չլվանալը, նաև այն, որ մենք կենցաղային շատ իրեր գցում ենք կոյուղու համակարգ: Դասընթացի ավարտին երեխաները հարցեր ուղղեցին դասընթացավարներին և երեխաներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ: