Դեպի Մարաքեշ՝ Հայաստանը կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 22-րդ նստաշրջանի նախաշեմին
Սույն թվականի հոկտեմբերի 13-ին Անի Պլազայում "Խազեր" էկոլոգամշակութային ՀԿ-ն կազմակերպեց "ԴեպիՄարաքեշ՝ Հայաստանը կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 22-րդ նստաշրջանի նախաշեմին" թեմայով կոնֆերանսը։ Կոնֆերանսի անցկացմանը աջակցել են "Գլոբալ ջրային համագործակցություն" ՀԿ-ն, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում և Հայկական կարմիր խաչի ընկերությունը։
Կոնֆերանսին մասնակցում էին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից, մարզպետարաններից, տարբեր ՀԿ-երից, համալսարաններից, Օրհուս կենտրոններից ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր և փորձագետներ։
Կոնֆերանսի ընթացքում հնչեցին տարբեր ելույթներ կապված կլիմայի փոփոխության և դրա ադապտացիոն գործընթացների վերաբերյալ։ Ելույթ ունեցավ նաև "Ազգային ջրային համագործակցություն" գիտական, էկոլոգիական ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը, ով ներկայացրեց կլիմայի փոփոխության հարմարվողականությունը "Գլոբալ ջրային համագործակցության" ծրագրերում։