“Զուգարանակոնքն աղբարկղ չէ” խորագրով դասընթացներ Փարաքարի հիմնական դպրոցում

“Զուգարանակոնքն աղբարկղ չէ” խորագրով դասընթացներ Փարաքարի հիմնական դպրոցում

“Զուգարանակոնքն աղբարկղ չէ” խորագրով դասընթացներ Փարաքարի հիմնական դպրոցում

 

 

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին "Ազգային Ջրային Համագործակցություն" ՀԿ-ի նախաձեռնությամբ Փարաքար համայնքի հիմնական դպրոցում 7-9-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար անց կացվեց "Զուգարանակոնքն աղբարկղ չէ" խորագրով դասընթաց, որի հիմնական նպատակը կեղտաջուրը որպես արդյունավետ ջրային ռեսուրս դիտարկելու գաղափարի սերմանումն ու կենտրոնացված կոյուղու համակարգից օգտվելու կանոններ մասին իրազեկումն էր:Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց նաև "Կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա" թեմայով զեկույց, ինչպես նաև Փարաքար համայնքում գործող կենցաղային կեղտաջրի մաքրման կայանի շահագործմանը խոչընդոտող խնդիրներն ու բնակիչների մասնակցությամբ այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիները: