Կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ի

Կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ի "Կայուն զարգացման 6-րդ նպատակին հասնելու երկրի պատրաստվածությունը"

Կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ի "Կայուն զարգացման 6-րդ նպատակին հասնելու երկրի պատրաստվածությունը

 

«Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն սույն թվականի ապրիլի 28-ին Անի Պլազա հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում “ՄԱԿ-ի Կայուն զարգացման 6-րդ նպատակի իրականացման պատրաստվածությունը Հայաստանում” թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ նախարարություններ (ՀՀ Բնապահպանության, ՀՀ Առողջապահության, ՀՀ Գյուղատնտեսության, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարներ և այլն), ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ (ԵՊՀ, ԵՊՄՀ, ՀԱՀ) և այլ շահագրգիռ կողմեր: Քննարկման թեման նպատակ ուներ պարզելու հանրապետությունում առկա խնդիրները կապված Կայուն զարգացման 6-րդ նպատակի հետ այն է` մինչև 2030թ-ը ապահովել ջրի ու սանիտարիայի հասանելիություն և կայուն կառավարում բոլորի համար: Կլոր սեղան-քննարկման ժամանակ ԱՋՀ ՀԿ–ի ներկայացուցիչների կողմից եղան ելույթներ և հաշվետվության ներկայացում կատարված աշխատանքների վերաբերյալ: ԱՋՀ ՀԿ նախագահ՝ Արևիկ Հովսեփյանը հանդես եկավ “Կայուն Զարգացման 6-րդ նպատակին ուղղված միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում” ելույթով և Լուսինե Վարդանյանը՝ “Կայուն Զարգացման 6-րդ նպատակին ուղղված ՀՀ պետական կառավարման մարմինների գործունեությունը և իրականացվող ծրագրերը” ելույթով: Հանդիպումն ամփոփվեց բարձրացված հիմնախնդիրների վերաբերյալ ակտիվ քննարկումներով և նոր առաջարկությունների առաջադրմամբ: Կլոր սեղան-քննարկման ժամանակ մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ, թարգմանված և տպագրված տեղեկատվություն նվիրված ԿԶ 6-րդ նպատակին: