Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի նախնական տարբերակի կլոր-սեղան քննարկում

Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի նախնական տարբերակի կլոր-սեղան քննարկում

Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի նախնական տար¬բերակի կլոր-սեղան քննարկում

 

''Ազգային ջրային համագործակցություն'' գիտական, էկոլոգիական ՀԿ-ն սույն թվականի հունիսի 24-ին  ''Տեղական մակարդակում Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների պլանի'' մշակում ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության, Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից, ՀՀ Լոռու մարզի մարզպետարանում (ք. Վանաձոր) կազմակերպել էր Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի (ԿՓՀԳՊ-ի) նախնական տարբերակի կլոր-սեղան քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության համապատասխան մասնագետները, ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի Մեծ Պարնի, Մարգահովիտ և Բասեն համայնքների ղեկավարները, երեք համայնքների ավագանու անդամները, Հայկական Կարմիր խաչի ընկերության ''Արևելյան հարթակ II'' ծրագրի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ, տեղական ՀԿ-ներ և տարբեր փորձագետներ (բնապահպաններ, գյուղատնտեսներ, անտառագետներ ֆինանսական գծով մասնագետներ): 
Կլոր-սեղան քննարկման ժամանակ ներկայացվեց ծրագիրը, եղան ելույթներ հետևյալ թեմաներով՝ ''Կլիմայի փոփոխության խոցելության գնահատում ազդակիր համայնքներում՝ սոցիալական հարցումների արդյունքների վերլուծություն երեք համայնքներում'', ''Կլիմայական փոփոխությունների նկատմամբ երեք համայնքների խոցելիության նախնական գնահատում'': Տեղի ունեցավ ԿՓ հարմարվողականության գործողությունների պլանի նախնական տարբերակի քննարկում: Հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն իրականացնել ակտիվ և փոխշահավետ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև: