Կլոր սեղան նվիրված Կուր- Արաքս գետերի պահպանության օրվան

Կլոր սեղան նվիրված Կուր- Արաքս գետերի պահպանության օրվան

Կլոր սեղան նվիրված Կուր- Արաքս գետերի պահպանության օրվան

 

Ազգային ջրային համակգործակցությունը իր գործընկերներ “Կայուն ջրային միջավայր”, “Լոռե էկոակումբ” ՀԿ-ների հետ համատեղ, Ստեփանավանի Բնապահպանական տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ, Ստեփանավան քաղաքում կազմակերպել էր կլոր սեղան` նվիրված Կուր-Արաքս գետերի պահպանության օրվան: Կլոր սեղանին մասնակցում էին ներկայացուցիչներ քաղաքպետարանից, փրկարար ծառայությունից, հակահամաճարակային կենտրոնից, անտառտնտեսությունից, ուսումնական հաստատություններից ու քաղաքում գործող ՀԿ-ներից: Քննարկման թեման ջրային ու հողային ռեսուրսների աղտոտումն էր հանքարդյունաբերական թափոններով, ինչպես նաև էկոհամակարգերի խաթարումը` փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում: Ստեփանավան քաղաքը տարածված է Դեբեդ գետի վտակ Ձորգետ գետի աջ և ձախ ափերին: Այն միշտ էլ աչքի է ընկել իր հարուստ բնությամբ, փշատերև անտառներով, քաղցրահամ ջրերի աղբյուրներով և հանդիսացել է հանգստյան գոտի ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրների բնակիչների համար: Սական վերջին տարիներին մեծածավալ անտառահատումների ու հանքարդյունաբերության զարգացման արդյունքում այստեղ աղտոտվում են շրջակա միջավայրը, ջրային ու հողային ռեսուրսները: Այստեղ նկատվում է նաև ջրային էկոհամակրգերի խաթարման դեպքեր, փոքր ՀԷԿ-երի կառուցման հետևանքով, քանի որ հաճախ գետի ջուրը դեպի ՀԷԿ է տեղափոխվում խողովակներով, գետում թողնելով նվազագույն թողքը, որը բավարար չէ գետային էկոհամակարգի պահպանման ու վեարտադրման համար: Կլոր սեղանի մասնակիցների կարծիքով այստեղ կա կարգավորման լուրջ խնդիր և անհրաժեշտ է վերանայել ՀԷԿ-երին տրվող ջրօգտագործման թույտվության պահանջները` հատկապես գետում նվազագույն թողք ապահովելու պահանջի վերաբերյալ: Մասնակիցները որոշեցին այդ ուղղությամբ մշակել համապատասխան առաջարկ և ներկայացնել ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, ինչպես նաև բնապահպանական տեսչություն: