Սևանի և Հրազդանի ջրավազանային  Կառավարման պլանների մշակում.  Աշխատենք  միասին

Սևանի և Հրազդանի ջրավազանային Կառավարման պլանների մշակում. Աշխատենք միասին

Արևելյան գործընկերության երկրների համար Եվրամիության Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագիրը, Ջրի շրջանակային դիրեկտիվով սահմանված կարգով, ս.թ. մարտի 19-ին Կոտայքի և 21-ին Գեղարքունիքի մարզպետարաններում, մեկ հարկի տակ հյուրընկալելու է փորձագետների և ջրային ոլորտի շահառուների՝ պարզելու նրանց տեսակետները Սևանի և Հրազդանի ավազանների ապագայի վերաբերյալ: 

 

ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համա­տեղ մենք սկսում ենք Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը: Պլանը նկարագրում է ավազանների բնապահպանական նպատակները և դրանց հասնելու համար նախատեսվող միջոցառումները:

Խորհրդակցակյան առաջին համաժողովը հյուրընկալել է մոտ  50 տեղական շահառու­ների, ներառյալ պետական լիազոր մարմինների, ջրավազանային պլանավորման կազմակերպությունների, փոքր և խոշոր ջրօգտագործողների, ՀԿ-ների ներկայացու­ցիչ­նե­րի, ինչպես նաև գիտնականների ու լրագրողների՝պարզել ու նրանց տեսակետները ավա­զան­ններում առկա հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որոնք են՝ որակյալ ջրի ապահովում,  ջրային ռեսուրսի բաշխում,աղտոտման նվազեցում,անվտանգ խմելու ջրի ապահովում և մարդկանց առողջության պահպանում:

Մեկ օրյա հանդիպումները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին կարծիքներն արտահայտել գետավազանային կառավարման պլանների վերաբերյալ՝ բանավիճելով անհամաձայնությունների/համաձայնությունների, ինչպես նաև համապատասխան ավա­զան­ներում առկա հիմնական մարտահրավերների շուրջ: Այս երկխոսությունը շատ կարև­որ է, և դրանց արդյունքները հաշվի են առնվել ու գետավազանային կառավարման պլանի մշակման նպատակներին հասնելու համար  հնարավոր  գործողությունները սահմանելիս:

Պետական և ոչ պետական ոլորտի շահառուների հետ այսխորհրդատվական հանդի­պում­ներն ավելի լայն հանրային խորհրդատվությունների մաս են կազմում, որոնք տևելու են մարտի 12-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, և որոնց միջոցով հավաքագրվելու են փոր­ձա­գիտական կարծիքներ և տեղեկատվություն՝ գետավազանային կառավարման պլանում լրացումներ կատարելու և դրա հետ կապված միջոցառումների ծրագիրը մշակելու համար:

Վերոնշյալ միջոցառումների հետ կապված փաստաթղթերը և հարցաշարը տեղադրված են հետևյալ կայքերում՝

 

Խորհրդատվությունների երկրորդ փուլը կազմակերպվելու է 2020թ.-ին, գետավազանային կառավարման պլանի նախագծի  վերաբերյալ:

 

Նախապատմություն

 

ԵՄՋՆ+ ծրագիրը, որը մեկնարկել է 2016թ. սեպտեմբերին չորս տարի ժամկետով, ԵՄ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներում ջրի ոլորտում իրականացվող ամենա­խո­շոր ծրագիրն է: Այնաջակցում է 6 գործընկերներ երկրներին(Հայաստան, Ադրբեջան, Բելա­ռուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ համապատասխանեցնելու իրենց օրենս­դրու­թյունը ջրի կառավարման բնագավառում իրականացվող ԵՄ քաղաքականությանը՝ շեշտ ը դնելով անդրսահմանային գետերի վրա: Այն գործընկեր երկրներում աջակցում է ջրի ոլորտի բարեփոխումների երկարաժամկետ հեռանկարների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև ԵՄ մակարդակով կոն­սոր­ցիում կազմած Ավստրիայի Բնապահպանական գործակալության (Ավստրիա) և Ջրի միջազգային գրասենյակի (Ֆրանսիա) կողմից:

 

Լրացուցիչ տեղեկատվությունը հետևյալ հղմամբ՝

 www.euwipluseast.eu

https://www.euneighbours.eu/en/east/stay-informed/projects/european-union-water-initiative-plus-eastern-partnership-euwi-4-eap