Ազգային սեմինար

Ազգային սեմինար "Ջրահեռացման և և կեղտաջրերի մաքրման համակարգերի խնդիրները և զարգացման ուղիները" թեմայով

Ազգային սեմինար "Ջրահեռացման և և կեղտաջրերի մաքրման համակարգերի խնդիրները և զարգացման ուղիները" թեմայով

 

Սույն թվականի հուլիսի 26-ին, Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ ազգային սեմինար “Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի խնդիրները և զարգացման ուղիները” թեմայով:Սեմինարը կազմակերպվել էր ԱՋՀ գիտական էկոլոգիական ՀԿ-ի և ՋԻՆՋ ՍՊԸ-ի աջակցությամբ: 
Սեմինարին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության 2016թ-ի ապրիլի 22-ի N 97-Ա հրամանով ստեղծված ՀՀ ջրահեռացման իրավահարաբերությունների կանոնակարգումը բարելավելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները (ՀՀ բնապահպանաության նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ, “Հայջրնախագիծ” ինստիտուտի,”ՋԻՆՋ” ՍՊԸ-ի, Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչներ), ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, “Երևան Ջուր” ՓԲԸ-ի, “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի ներկայացուցիչներ, բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր: 

Սեմինարի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, մասնավորապես “ՋԻՆՋ” ՍՊԸ-ի տնօրեն` Էդուարդ Մեսրոպյանը, անդրադարձավ կեղտաջրերի հեռացման և մաքրման ազգային հիմունքներին, այն հիմնախնդիրներին, որոնք կան այդ ոլորտում, հնարավոր լուծումներին, ինչպես նաև անդրադարձավ հասարակական զուգարանների խնդրին Հայաստանում և այդ ոլորտի հնարավոր զարգացումներին: 
Հնչեցին ելույթներ և քննարկումներ , որոնք վերաբերում էին ջրահեռացման իրավական հիմքերին և իրավահարաբերություններին, կեղտաջրերի հեռացման թույլտվությանը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում նոր նախաձեռնությանը` բնապահպանական ֆոնդերի ստեծմանը: