Կուր-Արաքս գետավազանի պահպանության օր. Ընդհանուր գետ՝ ընդհանուր հնարավորություններ

Կուր-Արաքս գետավազանի պահպանության օր. Ընդհանուր գետ՝ ընդհանուր հնարավորություններ

Կուր-Արաքս գետավազանի պահպանության օր. Ընդհանուր գետ՝ ընդհանուր հնարավորություններ

 

Սույն թվականի հունիսի 2-ին Ազգային ջրային համագործակցություն գիտական, էկոլոգիական ՀԿ-ն Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպեց բնապահպանական միջոցառում` նվիրված Կուր-Արաքս գետերի պահպանության օրվան: Միջոցառման սկզբում, գյուղապետարանի դահլիճում աշակերտներին բաժանվեց միջոցառմանը նվիրված տեղեկատվական թերթիկ և շապիկներ՝ ԳՋՀ-ի և Կուր-Արաքս գետերի լոգոներով:
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել համայնքի դպրոցի բարձր դասարանների աշակերտներին Կուր-Արաքս գետերի կենսական կարևորությանը, գետային էկոհամակարգերի պահպանության խնդիրներին, ներկայացնել այդ ուղղությամբ իրականացվող ազգային և տարածաշրջանային գործընթացներին և նրանց դարձնել շրջակա միջավայրի պահպանության անմիջական մասնակից: Միջոցառման մասնակիցները իրականացրեցին Շիրակի և Լոռու մարզերի սահմանին գտնվող, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետից ձևավորվող Թռչկան ջրվեժը հարող տարածքի աղբահանման աշխատանքներ: Մասնակիցների շնորհիվ ջրվեժի կանաչապատ տարածքը մաքրվեց կենցաղային թափոններից: Գյուղապետարանի տրամադրած մեքենայով հավաքված աղբը տեղափոխվեց Սպիտակի աղբավայր: