ՋՌՀԿ դասընթացներ Հայաստանում

ՋՌՀԿ դասընթացներ Հայաստանում

ՋՌՀԿ դասընթացներ Հայաստանում

 

Ազգային ջրային համագործակցությունը Հայաստանում ապրիլի 25-26-ին կազմակերպել է երկօրյա ուսուցողական դասընթաց, նվիրված ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար ԳՋՀ-ի կողմից մշակված “Գործիքների արկղին”:
Դասընթացը վարում էր Գլոբալ ջրային համագործակցության քարտուղարության գիտելիքների կառավարման մասնագետ Դանկան Թհալմեիներովան:
Դասընթացը հիմնականում կազմակերպվել էր ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի համար և մասնակիցների թվում էին Երևանի պետական համալսարանի աշխարհագրական, քիմիական, կենսաբանական, իրավաբանական ֆակուլտետների, Հայաստանի պետական ագրարային համալսարանի դասախոսներ և ասպիրանտներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման նախարարություններից և ջրային ոլորտի մասնավոր կազմակերպություններից:

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:
Դասընթացի նյութերին կարող եք ծանոթանալ Հրատարակումների բաժնում: