Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի ամփոփիչ Սեմինար

Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի ամփոփիչ Սեմինար

 Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի ամփոփիչ Սեմինար

 

"Ազգային ջրային համագործակցություն" գիտական, էկոլոգիական ՀԿ-ն սույն թվականի հուլիսի 22-ին ''Տեղական մակարդակում Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների պլանի'' մշակում ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության, Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից, ՀՀ Շիրակի մարզի "Ասպարեզ" ակումբում (ք. Գյումրի) կազմակերպել էր “Կլիմայի Փոփոխության Հարմարվողականության Գործողությունների Պլանի” (ԿՓՀԳՊ-ի) ամփոփիչ սեմինար: 
Հանդիպմանը մասնակցում էին Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչներ, Դանիական Կարմիր խաչի ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու և Շիրակի մարզի մարզպետարանների համապատասխան մասնագետներ, ընտրված համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ (Բասեն, Մարգահովիտ, Մեծ Պարնի), Լոռու և Շիրակի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ, “Կլիմայի արևելյան հարթակ II” ծրագրի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լոռու և Շիրակի մարզերի այլ հետաքրքրված համայնքերի ղեկավարներ, տեղական ՀԿ-ների ներակայացուցիչներ և տարբեր փորձագետներ (բնապահպաններ, էկոլոգներ, գյուղատնտեսներ, անտառապահներ, ֆինանսական գծով մասնագետներ): 
Սեմինարի ժամանակ ներկայացվեց ծրագիրը, ինչպես նաև ներկայացվեցին 3 համայնքերի համար ընտրված գործողությունների առաջնահերթ միջոցառումները` յուրաքանչյուր համայնքի համար 2-ական միջոցառում: Եղան ելույթներ նաև , որոնք վերաբերում էին կլիմայական փոփոխությունների նկատմամբ խոցելիությանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազգային համակարգող` Ա. Գաբրիելյանը ներկայացրեց ելույթ-քննարկում, որը վերաբերում էր Փարիզի համաձայնագրին, Հայաստանի ստանձնած պարտականություններին և ԱՀՊ գործընթացին: Սեմինարի ավարտին “Ասպարեզ” օրաթերթի լրագրողը հարցազրույց վարեց ԱՋՀ նախագահ Արևիկ Հովսեփյանի հետ, հոդվածը տպագրվել է օրաթերթի հերթական համարում: