ԳՋՀ-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի Գլոբալ Ջրային Համագործակցության (ԿԱԿ ԳՋՀ) տարածաշրջանային խորհրդի հանդիպում

Սույն թվականի հոկտ․7-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ ԳՋՀ-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի Գլոբալ Ջրային Համագործակցության (ԿԱԿ ԳՋՀ) տարածաշրջանային խորհրդի հանդիպում։ Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել ԳՋՀ քարտուղարության և ԿԱԿ ԳՋՀ կատարած աշխատանքները, ինչպես նաև թարմացնել անդամ կազմակերպությունների ցանկը և համալրել նոր հայտ ներկայացրած կազմակերպություններով։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԲՆ, ԱԻՆ հիդրոմետ ծառայության, ԱԺ ներկայացուցիչներ, մի շարք ՀԿ-երի ներկայացուցիչներ մարզերից և Երևանից, Օրհուս կենտրոնների, ՋԻՆՋ      ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։                                                                                  
Հանդիպման ժամանակ ԱՋՀ նախագահ Արևիկ Հովսեփյանը ներկայացրեց ԳՋՀ քարտուղարության նորությունները, ԿԱԿ ԳՋՀ տարածաշրջանային խորհրդի գործունեությունը և իրականացված ծրագրերը։ Ընթացքում ակտիվ քննարկվեցին ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջնահերթությունները, բազմաթիվ հարցերի պատասխաններ հնչեցին ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանի կողմից։
Հանդիպման վերջում տեղի ունեցավ ԿԱԿ ԳՋՀ տարածաշրջանային խորհրդի անդամ կազմակերպությունների վերագրանցում։