"Ազգային ջրային համագործակցություն" ՀԿ-ն մեկնարկեց նոր ծրագրի իրականացումը

Ազգային ջրային համագործակցություն" ՀԿ-ն մեկնարկեց նոր ծրագրի իրականացումը

 

Մարտի 23-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ “Կլիմայի արևելյան հարթակ II” տարածաշրջանային ծրագրի աշխատանքային հանդիպում: Ծրագիրն իրականացվում է արևելյան գործընկերության վեց երկրներում՝ 2015թ. հունվարից մինչև 2017թ. հունիսը: Ծրագրի նպատակն է ընդլայնել կլիմայի փոփոխությունների հարմարվողականության ոլորտում գործող անդամ կազմակերպությունների կարողությունները՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ազգային և տեղական մակարդակում քաղաքականության ձևավորման գործընթացին, հանրային իրազեկման բարձրացմանը և կլիմայի փոփոխության ու բնապահպանության կառավարման ոլորտում կրթությանը նպաստելու նպատակով: Աշխատանքային հանդիպման ժամանակ մասնակիցներին ողջունեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Ա. Եզիազարյանը, որից հետո եռակողմ պայմանագրեր կնքվեցին 2015 թվականին հայտարարված դրամաշնորհների մրցույթին հաղթող կազմակերպությունների՝ "Ազգային ջրային համագործակցություն" ՀԿ-ի "Սոցիալ-էկոլոգիական Ասոցիացիա" ՀԿ-ի և "Խազեր" ՀԿ-ի հետ: Արարողությունից հետո “Ազգային ջրային համագործակցություն” ՀԿ-ն ներկայացրեց ծրագիրը, որի շրջանականերում ՀՀ երկու մարզերի 3 գյուղական բնակավայրերի համար պետք է մշակվի կլիմայի փոփոխությունների հարմարվողականության պլաններ: