ԿՈՆՖԵՐԱՆՍ. “ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ”

ԿՈՆՖԵՐԱՆՍ. “ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ”

 

 

ԿՈՆՖԵՐԱՆՍ. “ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ”

 

2017 թ.-ի մայիսի 17-18-ը, Թբիլիսիի «Բետսի» հյուրանոցում, «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա համաժողով «Կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականություն» թեմայով:            
Համաժողովի նպատակն էր կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում ունեցած գիտելիքների փոխանակումը, կայունության մասին տեղեկատվության փոխանակումը, որը հադիսանում է տեղական մակարդակում՝ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, կլիմայի փոփոխության հարմարվողականության փոքր ծրագրերի իրականացման արդյունք:
Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ԵՄ-ից եւ այլ դոնոր կազմակերպությունների, ներկայացուցիչներ ՏԻՄ-երից և կառավարություններից, ինչպես նաև փորձագետներ գործընկեր երկրներից:  
Իսկ երկրորդ օրը, համաժողովի մասնակիցները հնարավորություն ստացան ավելի մանրամասն կիսելու տեղեկատվություն և փորձ իրենց նախագծերի վերաբերյալ՝ հետաքրքիր կազմակերպված Marketplace-ի միջոցով:      
Երեք զուգահեռ դասընթացներ անցկացվեցին, որոնք նվիրված էին կայունության վերլուծությանը: Հիմնական թեմաններն էին՝ ծախս-շահույթ վերլուծություն՝ տեղական մակարդակով հարմարվողականությունը խթանելու նպատակով, տեղական հարմարվողականության գործողությունների կայունություն եւ տեղական հարմարվողականության գործողությունների չափում: