“Հարմարվողական փոքր ծրագրերի իրականացում” նախագծի շրջանակներում խորհրդատուների ընտրության մրցույթ

“Հարմարվողական փոքր ծրագրերի իրականացում” նախագծի շրջանակներում խորհրդատուների ընտրության մրցույթ

“Հարմարվողական փոքր ծրագրերի իրականացում” նախագծի շրջանակներում խորհրդատուների ընտրության մրցույթ

Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ-ի, Ավստրիական կարմիր խաչի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Նախատեսվում է իրականացել կլիմայի փոփոխության հարմարվողականության փոքր ծրագրեր՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Մեծ Պարնի և Շիրակի մարզի Բասեն համայնքերում:       
Մարգահովտում և Մեծ Պարնի համայնքներում նախատեսվում է տեղադրել ֆոտովոլտային համակարգեր, ինչպես նաև ապահովել փողոցների լուսավորությունը էլեկտրախնայող LED լամպերի միջոցով:        
Մեծ Պարնիում իրականացվելու է նաև 23 հա դեգրադացված գյուղատնտեսկան հողերի վերականգնում`առվույտի ցանքով:          
Բասեն համայնքում կառուցվելու է ջրի քլորացման կայան և վերակառուցվելու է համայնքի խմելու ջրագծի հեղեղավտանգ հատվածը:            
ԱՋՀ գիտական էկոլոգիան ՀԿ-ն հայտարարել էր մրցույթ ջրամատակարման համակարգի նախագծման աշխատանքերի իրականացման, ֆոտովոլտային համակարգերի և էլեկտրոխնայող LED լամպերի տեղադրման խորհրդատուների ընտրության համար: Մրցույթը կայացավ սույն թվականի հոկտեմբերի 28-ին: Մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչվեցին “ՋԻՆՋ” ինժեներախորհրդատվական ընկերությունը և “ՌՈՒԲԻՆԱՐ” ՍՊԸ-ն: