Ջրի Եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտ

Ջրի Եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտ

Ջրի Եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտ

 

2013թ-ի մայիսի 12-19 ընկած ժամանակահատվածում ՀՀ-ն հյուրընկալել էր Ջրային ռեսուրսի կառավարում խորագրով Ջրի 11-րդ Եվրոպական Պառլամենտը: 
Պառլամենտին մասնկցում էին 90 մասնակիցներ Եվրոպայի 15 երկրներից` Հայաստան, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Մոլդովա, Հոլանդիա, Լեհաստան, Ռուսաստան, Շվեյցարիա, Թուրքիա: Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 8 մասնակիցներից, որոնցից 3-ը “Ազգային Ջրային Համագործակցություն” ՀԿ-ի ներկայացուցիչներն էին: 
Պառլամենտի հիմնական նպատակն էր քննարկել ջրային ռեսուրսների կառավարման գործընթացն ու հնարավոր լուծումներ առաջարկել կառավարման գործընթացի բարելավման և երիտասարդներին կառավարման պրոցեսին առավելագույնս ներգրավման վերաբերյալ:Եվրոպական երիտասարադական Ջրի պառլամենտն իր աշխատանքները մեկնարկեց մայիսի 13-ից ՀՀ պետական օրհներքի ներքո Ազգային Ժողովում տեղի ունեցած պաշտոնական բացման արարողությունից հետո, որին ներկա էին  ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման արարողությանը երիտասարդ պառլամենտականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշելով, որ. "Երիտասարդությունը հասարակության և ապագայի շարժիչ ուժն է, և շատ կարևոր է նրանց մասնակցությունը համաշխարհային հնչեղություն ունեցող հիմնախնդիրների լուծումների որոնման գործում":

Երիտասարդ պառլամենտականներին իր ուղերձն էր հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցեց Ջրային Տնտեսության Պետական Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: 
Ողջույնի խոսքերին հաջորդել է պառլամենտականների երդման արարողությունը, որի ընթացքում 15 երկրների պատվիրակություններից յուրաքանչյուրն իրենց մայրենի լեզվով երդվել են ջանասիրաբար աշխատել պառլամենտի ընթացքում և նրա ավարտից հետո իրականացնել կոնկրետ ծրագրեր ջրի հիմնախնդիրների իրազեկման վերաբերյալ: 

ԱԺ-ում տեղի ունեցած բացման պաշտոնական արարողությունից հետո մասնակից երկրների 15 պատվիրակներ հնարավորություն ունեցան հանդիպելու և իրենց հարցերն ուղղելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Պառլամենտի մեկ շաբաթյա աշխատանքների ընթացքում տեղի ունեցավ երիտասարդ խորհրդարանականների հանդիպում և քննարկում ջրային ռեսուրսների կառավարման տարբեր շահագրգիռ կողմերի հետ; պառլամենտի մասնակիցների նախնական ուսումնասիրությունների ներկայացում, որի ընթացքում յուրաքանչյուր պատվրակություն ներկայացրեց իր երկրում ջրային ռեսուրսի կառավարման գործող գործընթացները:
Պառլամենտականները նմանակելով տարբեր դերակատարների իրականացրեցին քննարկում, որի արդյունքում ակնհայտորեն պարզ դարձավ որ ջրային ռեսուրսի կառավարումն իրենից ներկայացնում է միմյանց հետ սերտորեն փոխկապակցված գործընթացների համախումբ, որի արդյունավետ գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգի բաղադրիչները միմյանց հետ համահունչ գործեն:
Պառլամենտի ընթացքում մասնկիցները այցելեցին նաև Հրազդան քաղաքում գործող պոմպակայան, Դիլիջան խմելու ջրի վարակազերծման կայան (քլորակայան) և Գավառի կենցաղային կեղտաջրի մաքրման կայան: Այցելություններից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու քաղաքների քաղաքապետերին, ինչպես նաև խոսելու տեղի բնակիչների հետ քաղաքներում խմելու ջրամատակարարման և այլ խնդիրների վերաբերյալ:
Պառլամենտի հիմնական գործընթացներից մեկն էլ հանդիսանում էր հռչակագրի մշակումը: Հռչակագրի մշակման համար նախատեսված կոմիտեի կողմից մշակման մեթոդների ներկայացումից հետո, երիտասարդ պառլամենտականները բաժանվեցին համապատասխան խմբերի վեր հանելու իրենց երկրներին բնորոշ գլոբալ հիմնախնդիրներն ու առաջարկելու այդ խնդիրներին համապատասխան լուծումները:
Մասնակից երկրների պատվիրակություների կողմից մշակվեցին և ներկայացվեցին համապատասխան նախագծեր, որոնք պետք է իրագործվեն պառլամենտի ավարտից հետո:
Մայիսի 17-ին Սևանում Ջրի 11-րդ եվրոպական երիտասարդական խորհրդարանին հյուրընկալել էր նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետը ողջունել է խորհրդարանի մասնակիցներին` նկատելով, որ հավաքի քննարկման թեման կարևոր և արդիական է  ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Նա նաև ուրախություն է հայտնել, որ երիտասարդներին հետաքրքրում են նման կարևորագույն խնդիրները եւ ողջունել դրանց լուծմանը մասնակից լինելու նրանց ձգտումը:
Նա պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ջրային պաշարներին և դրանց կառավարման մեխանիզմներին:
ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումից հետո երիտասարդ խորհրդարանականներն ավարտեցին իրենց կողմից մշակված հռչակագրի քննարկումները և քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեցին հռչակագիրը:
Մայիսի 18-ին Աժ դահլիճում տեղի ունեցավ պառլամենտի պաշտոնական փակման արարողությունը, որը ղեկավարում էին երիտասարդ խորհրդարանականների կողմից ընտրված նոր 11-րդ խորհրդարանի նախագահն ու փոխնախագահները:
Փակման արարողության ընթացքում պաշտոնապես ընդունվեց մեկ շաբաթյա աշխատանքների արդյունքում պառլամենտականների կողմից կազմված հռչակագիրը: Հռչակագրում շեշտադրվեց կրթական համակարգում ջրի կառավարման վերաբերյալ ծրագրի ներմուծումը, ինչպես նաև համագործակցությունը տարբեր երկրների հետ ինչն ավելի արդյունավետ կդարձնի համագործակցված աշխատանքը:
Նիստի ավարտին երիտասարդ պառլամենտականների կողմից մշակված հռչակագիրը հանձնվեց մասնակից բոլոր երկրներին, որոնցից յուրաքանչյուրը պարտավորվում է այդ հռչակագիրը ներկայացնել իր երկրի կառավարությանը: Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրը պաշտոնապես հանձնեց  Ջրային Տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին, ով իր հերթին խոստացավ, որ այն բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանի պատվիրակությունը ներառել է հռչակագրում կյանքի են կոչվելու պետական աջակցությամբ: