Դեպի Հայաստանում երաշտների համապարփակ կառավարման ռազմավարություն (օր երկրորդ)

Դեպի Հայաստանում երաշտների համապարփակ կառավարման ռազմավարություն (օր երկրորդ)

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երաշտի խնդիրների վերաբերյալ գիտելիքների փոխանցում Հայաստանին
ծրագրի մեկնարկային հանդիպում

 

  2021-2022 թթ. ԱՋՀ իրականացրել է «Երաշտների համապարփակ կառավարում» փորձնական ծրագիրը՝
 Օվկիանոսային և մթնոլորտային ազգային ադմինիստրացիայի (NOAA, https://www.noaa.gov/ )  աջակցությամբ:
  Ծրագրի նպատակն էր վեր հանել ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին, հավաքել երկրում առկա   տեղեկատվությունը երաշտի վերաբերյալ, կազմել երաշտի կառավարման բացերի և թույլ կողմերի վերաբերյալ   հաշվետվություն։ Մշակել առաջարկություններ երաշտի համապարփակ կառավարում իրականացնելու համար,   ինչպես նաև երաշտի համապարփակ կառավարման պլանի բովանդակությունը Հայաստանի համար։
  Ելնելով ծրագրի արդյունքներից, 2022թ․ սեպտեմբերին ԱՋՀ-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իր
 գործընկերների հետ մեկնարկել է «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երաշտի խնդիրների   վերաբերյալ գիտելիքների փոխանցում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Վիշեգրադ ֆոնդի կողմից   (https://www.visegradfund.org): Ծրագրի նպատակն է ԿԱԵ ԳՋՀ աջակցությամբ Հայաստանում երաշտի
 կառավարման հզորությունների զարգացումը և երաշտի հարթակի ստեղծումը։ Ծրագիրը հնարավորություն կտա եվրոպական գործընկերների գիտելիքները և փորձը դասընթացների միջոցով փոխանցել տեղական շահառուներին, ինչպես նաև օգտագործել հնարավոր արդեն առկա հարթակները մոդելավորման, տվյալների ներբեռնման միջոցով երաշտի խոցելիության հաշվարկների և այլ օգտակար տեղեկատվության և փորձի ձեռքբերման համար։ Ծրագրի նպատակն ու գործողությունները ներկայացեց Աննա Սմետանովան, որից հետո մասնակիցների հետ սկսվեց
ակտիվ քննարկումներ երաշտին վերաբերող տարբեր թեմաներով՝

գործողությունների վերաբերյալ հիմնական կարիքների ու առաջնահերթությունների ինտերակտիվ քննարկում։

Կանաչ կլիմայի հիմնադրամ

Գլոբալ ջրային համագործակցությունը (ԳՋՀ) սերտորեն համագործակցելով Համաշխարհային օդերևութաբանական
կազմակերպության (ՀՕԿ) հետ աջակցում են տարածաշրջանային և ազգային ջրային համագործակցություններին
ծրագրային առաջարկներ մշակելու և ներկայացնելու կանաչ կլիմայի հիմնադրամին։ Շրջակա միջավայրի
նախարարության առաջարկով ԳՋՀ և ՀՕԿ փորձագետները (Ռենե Շերից, Բոբ Ստեֆանսկի ) ներկայացրեցին համառոտ
ակնարկ «ԿԿՀ ֆինանսավորման պատուհաններ և ինչպես են դրանք միասին աշխատում» թեմայով։


Փորձագետները ներկայացրեցին հետևյալ թեմաները.

  1. ԿԿՀ պատրաստվածության ակնարկ

         2. ԿԿՀ պատրաստվածության առաջարկի մշակման գործընթաց

         3.ԳՋՀ-ի օժանդակությունը ԿԿՀ պատրաստվածության հասանելիությանը