Ազգային ջրային համագործակցություն (ԱՋՀ) ՀԿ-ն Գլոբալ ջրային համագործակցության (ԳՋՀ) օժանդակությամբ ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Դիլիջանում անցկացրեց աշխատաժողով՝ «Դեպի Հայաստանում երաշտների համապարփակ կառավարման ռազմավարություն» խորագրով։ Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ շահագրգիռ նախարարություններից, Վիճակագրական կոմիտեից, "ԱՌՆԱՊ" հիմնադրամից։ Աշխատաժողովի առաջին օրը ԳՋՀ փորձագետներ Գերգանա Մաջերչակովան, Լորեն-Շառլզ Տրոմբլե-Լեվեսքը ներակայացրեցին ԳՋՀ-ի կողմից մշակված «ՋՌՀԿ գործիքակազմը» առցանց հարթակում` www.gwptoolbox.org, որը հնարավորություն ունի նաև հայերեն թարգմանության։
ՋՌՀԿ գործիքակազմը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են ավելի լավ պրակտիկա կիրառելու կամ ավելին իմանալու այն մասին, թե ինչպես բարելավել ջրի կառավարումը տեղական, ազգային, տարածաշրջանային կամ գլոբալ մակարդակով:
Ուսումնասիրվեցին ջրային ռեսուրսների, երաշտի կառավարման տարբեր գործիքները, ինչպես նաև կլիմայի տեսակետից խելացի ավազանային պլանի մշակման գործիքները։
Մասնակիցների օգնությամբ իրականացվեց նաև Հայաստանում երաշտի կառավարման մարտահրավերների ուսումնասիրություն՝
Խաղերի միջոցով մասնակիցները համապատասխան գործիքներ կիրառեցին ջրավազաններում ջրային մարտահրավերները կառավարելու համար, ինչպես նաև որոշումներ կայացրեցին ջրի հետ կապված աղետներից իրենց բնակավայրերը պաշտպանելու համար: