Մեր մասին

Մեր մասին

Հայաստանում Ազգային ջրային համագործակցությունը ստեղծվել է որպես Գլոբալ ջրային համագործակցության (ԳՋՀ) գործընկեր Հայաստանում: 

 

Դեռևս 1996թ-ին Համաշխարհային բանկը, Միացյալ ազգերի զարգացման ծրագիրը և Միջազգային զարգացման շվեդական գործակալությունը ստեղծեցին Գլոբալ ջրային համագործակցություն ցանցը, որի առաքելությունն է՝  աջակցել տարածաշրջաններին և երկրներին ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին:

ԳՋՀ-ի խնդիրն է՝  հասնել համընդհանուր ջրային անվտանգության, որպես ներդրում աղքատության վերացման, բարեկեցության բարելավման և բնական ռեսուրսների պահպանության գործընթացներին:

ԳՋՀ-ի նպատակն է՝  օժանդակել տարածաշրջանների երկրներում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման սկզբունքների ներդրմանն ու զարգացմանը՝ այդ գործընթացին ներգրավելով հասարակությանը, ապահովելով ջրային ռեսուրսների կառավարման և օգտագործման պրոցեսում արդարություն, արդյունավետություն և կայունություն:

 

2002թ.-ի փետրվարին Ալմաթայում (Ղազախստան) կայացած շահագրգիռ կողմերի Տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ Կենտրոնական Ասիայի (հինգ երկրներ) և Հարավային Կովկասի (երեք երկրներ) տարածաշրջանները դարձան ԳՋՀ-ի ընտանիքի անդամներ` կազմելով Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային համագործակցությունը` ԳՋՀ ԿԱՀԿ ( GWP CACENA): Հայաստանում “Ազգային Ջրային համագործակցություն” ՀԿ-ն ստեղծվել է 2005թ-ին՝ որպես շահագրգիռ կազմակերպությունների ցանց:

 

 

ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ

 

Կազմակերպությունը որպես ԳՋՀ-ի անդամ, համագործակցելով տարածաշրջանային ԿԱԿ ԳՋՀ-ի հետ, կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, կոնֆերանսներ` նվիրված ՋՌՀԿ սկզբունքների ներդրման և իրականացման հարցերին` ՋՌՀԿ պլանավորման ազգային գործընթացի զարգացման համար կազմակերպչական պոտենցիալի ստեղծման նպատակով: Տպագրում և տարածում է տեղեկատվական թերթիկներ։

Կազմակերպությունն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքերի կայուն զարգացմանը։ Մշակում, թարգմանում և տպագրում է ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության գործընթացին ուղղված ուսումնական ձեռնարկներ և աշխատանքային ուղեցույցեր: