Մեկնարկել է

Մեկնարկել է "Լինենք հոգատար Հայաստան" 2014-ը

                                                           Մեկնարկել է "Լինենք հոգատար Հայաստան" 2014-ը

 

Միջոցառումների կազմակերպիչներն են Ազգային ջրային Համագործակցությունն ՀԿ-ն, SPRING PR-ընկերությունը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը:Առաջին հանդիպումը Ն. Սաֆարյանի և Լ.Շանթի անվան դպրոցների, "Վարդանանք" կրթահամալիրի բարձր դասարանների աշակերտների հետ էր, որը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնի ուսանողներ, դպրոցի ուսուցիչներ, թանգարանի աշխատակիցներ: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց ՛"Ջուրը և Էներգիան"՛ թեմայով զեկույց և նրանց ուշադրությունը հրավիրվեց Համաշխարհային բանկի "Ծարավ էներգիա" նախաձեռնության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների վրա:Ջրի միջազգային օրվան նվիրված նախաձեռնության շրջանականերում հայտարարվել է նաև "Ջրային պատմվածքներ" թեմայով լուսանկարների մրցույթի սկիզբը: